հայերեն   ֆրանսերեն 

Պատկերասրահ

Կառլոս Աբովյանը, դիմապատկերի վարպետ

« Կանայք ինձ վստահում են, նրանք ինձ ամեն ինչ պատմում են, նույնիսկ այնպիսի բաներ, որ ես չէի ցանկանա իմանալ... Պիտի պատմեն իրենց մասին, որ հանգստանան... Այդպես են կանայք,... Ե՞ս, ես նրանց լսում եմ ու նկարում, նրանց ավելի ճի՛շտ եմ նկարում, ավելի հեշտ... Կարևորը նրանց հոգին է, նրանց զգացմունքները, նրանց անբռնելի էությունը...»:

Կառլոս Աբովյանի՝ իր ընկերներից մեկին արված այս խոստովանությունները մեզ ընձեռնում են իր նկարչության էական բանալիներից մեկը:

Կառլոս Աբովյանը դիմապատկերի մեծ վարպետ էր, թեև իր ստեղծագործությունը չէր սահմանափակվում միայն դրանով: Իր վրձնած կանանց ու տղամարդկանց, մասնավորապես կանանց, բազմաթիվ դիմապատկերներում, ինչպես նաև իր ինքնադիմանկարներում, նկարիչը բնորդի արտաքինի տակ անձնավորության թաքնված իրականության, խորունկ զգացմունքների, նրա պատմության ու հոգու անընդմեջ որոնման մեջ էր:

Նյութի խորությամբ, ֆոների նուրբ բարդությամբ, մթին կամ լուսավոր գույներով, երևակայական զգեստներով, գոհարեղեններով, բանդագուշանքային զարդեղեններով, որոնցով նա զուգում էր իր բնորդներին, նա թարգմանում էր այդ այլազատ իրականությունը, միայն իր կողմից նշմարված այդ ներքին խորհրդավորությունը:

Իր կտավի առջև Կառլոս Աբովյանը մի երազատես էր, մի ոգեմիջնորդ, որը բնորդի արտաքինի տակ մի այլ, մերին նման, և, այնուհանդերձ, մերին զուգահեռ ա՛յլ մի իրականության ճանապարհն էր ցույց տալիս: Նրա նկարչությունը մի ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր նրա հետ միասին ցանկանում են թափանցել հայելու մյուս կողմը և ըմբռնել էակների ու իրերի խորությունը:

Galerie

Cliquez sur les vignettes pour accéder aux tableaux de cette première exposition : Karlos Abovian, portraitiste.

Բոլոր իրավունքները վերապահված են Մարգարիտ Աբովյան Ալմաջյանին (2008)

Ինդեքս Մուտք Կենսագրություն Պատկերասրահ Մատենագրություն Կապ