հայերեն   ֆրանսերեն 

Բարի գալուստ

Կառլոս Աբովյանի բարեկամների հիմնած կայք

Կառլոս Աբովյանը, (1937 – 1992), ծնվել է ու վախճանվել Կիրովականում, (այսօր՝ Վանաձոր), Հայաստանում: Նա իր կյանքն ու կենսուժը ամբողջապես նվիրաբերել է նկարչությանը: Նրա թողած ստեղծագործությունների ծավալը նշանակալից է, դրանք այսօր սփռված են աշխարհով մեկ՝ ինչպես հանրային, այդպես էլ մասնավոր հավաքածուներում:

Նկարչի կյանքի ուղեկիցը լինելով մոտ քսանհինգ տարիների ընթացքում, ես նրա նկարչության առօրյա և միակ վկան էի: Ամեն օր ես տեսնում էի յուրաքանչյուր կտավի զարգացման ընթացքը, իր հետ ապրում ամենօրյա կասկածները, բարկությունը, որոնումները, նրա նկարելու կիրքը: Բոլոր այդ պահերը ջերմորեն ներկա են իմ հիշողության մեջ ու վաղուց ի վեր ցանկանում էի դրանք կիսել բոլոր նրանց հետ, ովքեր ճանաչել են Կառլոսին, նրանց, ովքեր այսօր են հայտնաբերում նկարչի հսկա աշխատանքը, և նաև, ովքեր մի օր կցանկանան ավելի լավ նրան ճանաչել:

Իմ բարեկամները ինձ քաջալերեցին և օգնեցին ձեռնարկելու վերհուշի այս աշխատանքը, համարելով աններելի նման եզակի ու հարուստ ստեղծագործությունը մոռացության ու խավարի մատնելը: Այդ իսկ պատճառով, նրանց աջակցությամբ, ես որոշեցի իրականացնել այն կտավների հնարավորին չափ լիարժեք հաշվառումը, որոնց հետքը կարողացանք գտնել, և որոնք այս կայքի հիմքն են կազմում:

Այս կայքը գոյություն ունի 3 լեզուներով՝ հայերեն, ֆրանսերեն և անգլերեն: Այստեղ դուք կգտնեք Կառլոս Աբովյանի կենսագրությունը, նրա ստեղծագործության ներկայացումը, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրման սրահ, որը պարբերաբար կլուսավորի նրա նկարչության զանազան կողմերը: Առաջինը նվիրված է նրա դիմանկարչական արվեստին:

Կառլոսի կտավները դիտելով, դուք կնշմարեք, թե ինչպիսի բացառիկ անձնավորություն էր նա, նրա մեծ մարդասիրությունը, նրա խորության և համեստության չափը:

Ձեր սեփական ընկալման պրիզմայի միջով դիտե՛ք նրա ստեղծագործությունները, սիրե՛ք այն և վերցրե՛ք:

Մարգարիտ Աբովյան Ալմաջյան
Բոլոր իրավունքները վերապահված են Մարգարիտ Աբովյան Ալմաջյանին (2008)

Ինդեքս Մուտք Կենսագրություն Պատկերասրահ Մատենագրություն Կապ